Իրանն աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն Է. Փոմպեո

16:35   26 Հունիս 2019    266

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, ամփոփելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի հետ վարած բանակցությունների արդյունքները, հայտարարել Է, որ Իրանն աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 26-ին հայտնել Է ANI գործակալությունը:

«ԱՄՆ-ն պնդում Է, որ Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավորն Է: Կա (Իրանից) բխող սպառնալիքի եւ այդ սպառնալիքը դիմագրավելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնում, որը վտանգ Է ներկայացնում ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ամբողջ աշխարհի համար»,-ասել Է պետքարտուղարը: Նա նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը ընդհանուր նպատակ ունեն՝ երաշխավորելու, որ «Էներգակիրների գները լինեն հարկավոր մակարդակի վրա»:

ԱՄՆ-ի պետքարտուղարը շրջագայում Է Ասիայի պետություններում: Հունիսի 24-ին Փոմպեոն այցելել Է Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ հունիսի 25-ին նա չհայտարարված այց Է կատարել Աֆղանստան, որտեղ հանդիպում Է ունեցել այս երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փոմպեո   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները