Եվրամիությունում բացառել են Brexit-ի շուրջ գործարքի վերանայումը

16:44   26 Հունիս 2019    266

Եվրամիությունը լիովին բացառում Է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ ներկայիս համաձայնագրի վերանայման հնարավորությունը, նույնիսկ եթե Լոնդոնին հարկ լինի ԵՄ-ն լքել առանց գործարքի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլսիում հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:

«Այո, ես կարող եմ հավաստել, որ մենք չեն վերանայելու համաձայնագիրը, ինչպես արդեն քանիցս կրկնել ենք»,-ասել Է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԵՀ-ն կհրաժարվի արդյոք վերանայել գործարքը նույնիսկ առանց պայմանավորվածության՝ «ապահարզանի» դեպքում:

Բերտոյին նաեւ խնդրել են բնութագրել Բրյուսելի ակնկալիքները Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնից, ինչի կապակցությամբ նա հայտարարել Է, որ Բրյուսելը պատրաստ Է «համագործակցության ոգով» աշխատել բրիտանական կառավարության ցանկացած ղեկավարի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները