Անոմալ տապ Է հաստատվել Եվրոպայի երկրներում

16:56   26 Հունիս 2019    261

Եվրոպայի երկրներում անոմալ տապ Է հաստատվել, օդի ջերմաստիճանն առանձին երկրներում կարող Է գերազանցել 40 աստիճանը:

Այսպես, Մադրիդում մինչեւ շաբաթվա վերջը ջերմաստիճանը կհաստատվի 41 աստիճանի, Փարիզում, Բեռլինում եւ Հռոմում՝ 36-38 աստիճանի նշագծին:

Տապի բարձրակետն սպասվում Է հունիսի 26-28-ին:

Ինչպես նշում են օդերեւութաբանները, բարձր ջերմաստիճանը մայր ցամաքի եվրոպական մաս են բերում քամու պոռթկումները Սահարայից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիան նախազգուշացրել Է վտանգի «նարնջագույն» մակարդակի մասին, իսկ իսպանացի օդերեւութաբանները երկիր եկող եղանակը որակել են «ինֆեռնալ»:

«Դժոխքային վիճակ Է ստեղծվում»,-գրել Է մադրիդյան @slaplana_tve օդերեւութաբանը: Մասնագետներն ընդգծում են, որ այդպիսի եղանակը կարող Է հատկապես վտանգավոր լինել երեխաների, տարեց մարդկանց, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ:

Ֆրանսիացի օդերեւութաբան Գիյոմ Վոզնիցան չի կասկածում, որ նոր ռեկորդը կսահմանվի արդեն հունիսի 27-ին. այդ օրը օդերեւութաբաններն սպասում են մինչեւ 45 աստիճան տաքություն: Բացի Ֆրանսիայից, հունիսյան տապի ազգային ռեկորդներ կարող են սահմանվել Ավստրիայում (ներկայում՝ ըստ Ցելսիուսի 38,6 աստիճան), Գերմանիայում (38,5), Շվեյցարիայում (37,2):

Ամենախիստ տապը նորագույն պատմության մեջ գրանցվել Է Ֆրանսիայում՝ 2003 թվականին, երբ երկու ամսվա ընթացքում ռեկորդային ջերմաստիճաննների հետ կապված բարդացումների պատճառով մահացավ 15 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները