ԱՄՆ-ը պատժամիջոցներից Իրանի կորուստները գնահատել Է 50 մլրդ դոլար

17:02   26 Հունիս 2019    222

Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով զրկվել են 50 մլրդ դոլարից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 26-ին, հայտարարել Է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

«Պատժամիջոցներ սահմանելով՝ մենք Իրանի ղեկավարությանը զրկեցինք 50 մլրդ դոլարից»,-ասել Է նա՝ Թեհրանի իշխանություններին համեմատելով «կրոնական կոռումպացված մաֆիայի» հետ:

Հուքը նաեւ նշել Է, որ «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն Իրանի գործունեությանը հակազդելու անհրաժեշտ քայլ դարձավ, ինչպես նաեւ Թեհրանին մեղադրել Է Մերձավոր Արեւելքում բռնության ու ահաբեկչության տարածման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները