Վրաստանը վտանգի մեջ է. Սաակաշվիլի

19:52   26 Հունիս 2019    200

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի իշխանության քայլերն անօրինական է համարում:

Սաակաշվիլին նման կարծիք է հայտնել «Միասնական ազգային շարժում» կուսկացության քաղխորհրդի նախագահ, պատգամավոր Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք առաջադրելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Իվանիշվիլիի անօրինականությունները պետք է ավարտվեն: Ոչ մի դեպքում չպետք է նրան թույլ տանք ձերբակալել Մելիային»,- ասել է Սաակաշվիլին և հավելել, որ Վրաստանը վտանգի մեջ է: Վրաստանի Գլխավոր դատախազությունը Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց անկարգությունների կազմակերպման փաստով քննություն է սկսել Նիկանոր Մելիայի դեմ:

Հունիսի 26-ին նա հրավիրված է Գլխավոր դատախազություն` մեղադրանքի առաջադրման համար: Վրաստանի Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է խորհրդարանին` պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և դիմել է մեղադրյալի նկատմամբ կալանք սահմանելու համաձայնություն ստանալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները