Մասքը նշել է մարդկության իրական խնդիրը

19:23   26 Հունիս 2019    171

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը վերստին հայտարարել է աղետի մասին, որի եզրին իբր գտնվում է մարդկությունը:

Այդ մասին հայտնել է Business Insider-ը: Հրատարակությունն ուշադրություն է դարձրել գործարարի այն մեկնաբանությունների վրա, որոնք արվել են թվիթի տեսքով եւ որում հաղորդվել է մինչեւ 2050 թվականը Երկրի վրա մոտավորապես 1,6 միլիարդով մարդկանց թվի ավելացման մասին:

«Իրական խնդիրը կդառնա մինչեւ 2050 թվականն աշխարհի բնակչության ծերացումը եւ կրճատումը, այլ ոչ թե գերբնակվածությունը»,-գրել է Մասքը: Նրա կարծիքով՝ մինչ այդ ժամանակը «(մոլորակի բնակչության) ժողովրդագրական կառուցվածքն՝ ըստ տարիքային խմբերի, կունենա շրջված բուրգի տեսք՝ տարեց մարդկանց մեծ թվով եւ երիտասարդների փոքր քանակությամբ»:

Ձեռնարկատերը համանման գաղափարներով հանդես է եկել 2017 թվականի հուլիսին: 2016 թվականի նոյեմբերին SpaceX-ի ղեկավարը նախազգուշացրել էր, որ մարդկությանն աղետ է սպասում, եթե մարդիկ չկարողանան հարմարվել եւ իրենց տեղը գտնել ռոբոտների համատարած ներդրման պայմաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մասք   SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները