Զելենսկին հրահանգել է ուկրաինական բանակը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին

20:02   26 Հունիս 2019    186

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգել է երկրի Զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթաց սկսել:

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ տվյալ աշխատանքը «չպետք է արհեստական նմանակում լինի», այլ պետք է դառնա «ուկրաինական բանակի բարեփոխում իրական քայլերով», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Միևնույն ժամանակ մենք պետք է հիշենք, որ հիմնական արժեքը մարդն է», - ընդգծել է Զելենսկին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Զինված ուժերի հատուկջոկատայինների 140-րդ կենտրոնի զինվորականները դարձել են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի՝ պատմության մեջ առաջին զինծառայողները, որոնք վերապատրաստում են անցել ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի ստորաբաժանման կարգավիճակում:

Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին նրանց կներգրավեն 2020 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները