Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը

20:35   26 Հունիս 2019    199

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի դիտարկում Իրանի դեմ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը, սակայն վստահ է, որ Վաշինգտոնը գերազանցող ուժեր ունի նրա նկատմամբ: Այդ մասին Թրամփը հունիսի 26-ին հայտարարել է «Ֆոքս բիզնես» հեռուստաալիքի եթերում:

Այն հարցին, թե պատերազմ կլինի արդյոք ԱՄՆ-ի և Իրանի միջև, Թրամփը պատասխանել է. «Հուսով եմ, որ՝ ոչ»: Բայց եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք շատ շահեկան վիճակում ենք», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես չեմ խոսում ցամաքային գործողության մասին, ես չեմ ասում, որ մենք միլիոն զինվոր կուղարկենք,-հավելել է նա:-Ես պարզապես ասում եմ, որ եթե ինչ-որ բան տեղի ունենա, դա երկար չի տևի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները