Համացանցում են հայտնվել Tesla Semi բեռնատարի առաջին լուսանկարները

20:46   26 Հունիս 2019    153

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռոքլին քաղաքում լուսանկարել են Tesla Semi բեռնատարի փորձնական նախատիպը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այն ներկայանում է վառ կարմիր գունավորմամբ և համալրվել է սերիական մոդելի բոլոր մասերով, այդ թվում հետևի արտաքին հայելիներով:

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենայի սերիական արտադրությունը կսկսվի ավելի ուշ, հավանաբար, 2020 թվականին: Նորույթի առանձնահատկությունների շարքին կարելի է դասել կողային դռները, որոնք բացվում են մեքենայի ընթացքի հակառակ ուղղությամբ և բռնակներ չունեն:

Քարշակման համար նախատեսված բեռնատարի դիմային հատվածում բեռնախցիկ է տեղադրվել: Հայտնի է, որ մոդելի պատվերներ են տվել Walmart, UPS և FedEx ընկերությունները:

Նշվում է, որ էլեկտրական բեռնատարի առաջնային մոդելն առանց վերալիցքավորման կարող է 804 կմ տարածություն անցնել, իսկ հիմնական տարբերակը՝ 482 կմ: Միևնույն ժամանակ առավելագույն արագությունը կազմում է 96 կմ/ժամ:

Հիմնական տարբերակի արժեքը կազմում է 150 000 դոլար, առաջնային մոդելինը՝ 180 000 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները