Ինդոնեզացի ծնողներն իրենց որդուն Գուգլ են անվանել

20:55   26 Հունիս 2019    166

Ինդոնեզիայում ծնողները, ոգևորվելով տեխնոլոգիական նորարարությունների առաջընթացով, իրենց որդուն Google (Գուգլ) են անվանել որոնողական համակարգի պատվին:

Տղան ծնվել է 2018-ի նոյեմբերի 30-ին 31-ամյա Էնդի Քահյա Սապուտրայի և 27-ամյա Էլլա Կարինայի ընտանիքում: Գուգլի ավագ քույրն իր երկրի համար սովորական անուն է կրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էնդին նշել է, որ միշտ ցանկացել է իր որդուն տեխնոլոգիական ընկերության անուն տալ, սակայն երկար ժամանակ չի կարողացել կողմնորոշվել: Երբ նորածինը լույս աշխարհ է եկել, ինդոնեզացին որոշել է տղային Գուգլ անվանել:

Ամուսիններին դեռևս ծաղրում են շրջապատում իրենց ընտրության համար, սակայն նրանք վստահ են, որ որդին կարդարացնի իրենց հույսերը և մեծ օգնություն կցուցաբերի հասարակությանը, ինչպես ներկայում դա անում է որոնողական համակարգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները