Իրանն աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն է. Պոմպեո

21:13   26 Հունիս 2019    178

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ամփոփելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի հետ վարած բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ Իրանն աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն է:

Այդ մասին հունիսի 26-ին հայտնել է ANI գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավորն է: Կա (Իրանից) բխող սպառնալիքի և այդ սպառնալիքը դիմագրավելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնում, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար»,-ասել է պետքարտուղարը:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը և Հնդկաստանը ընդհանուր նպատակ ունեն՝ երաշխավորելու, որ «Էներգակիրների գները լինեն հարկավոր մակարդակի վրա»:

ԱՄՆ-ի պետքարտուղարը շրջագայում է Ասիայի պետություններում: Հունիսի 24-ին Պոմպեոն այցելել է Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ հունիսի 25-ին նա չհայտարարված այց է կատարել Աֆղանստան, որտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները