Ամերիկացիների մեկ երրորդը կողմ է Հի. Կորեայի դեմ միջուկային պատերազմին

22:35   26 Հունիս 2019    213

ԱՄՆ բնակության մեկ երրորդը պաշտպանում է Հյուսիսային Կորեայի դեմ կանխարգելիչ հարձակումը, նույնիսկ եթե սցենարը ներառում է միջուկային զենքի օգտագործումը և միլիոնավոր անմեղ մարդկանց մահը:

Այս մասին վկայում են YouGov-ի անցկացրած վերջին ուսումնասիրության արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Newsweek-ի՝ ուսումնասիրությունը կատարվել է երդվյալ թշնամիներ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև խաղաղության գործընթացի դանդաղման ֆոնին: Առավել տագնապալի արդյունքներից մեկը ցույց է տալիս ամերիկյան հասարակության մեջ բավականաչափ մեծ «արյունռուշտ փոքրամասնության» գոյությունը:

Հարցվողների մեկ երրորդ մասը հավանության է արժանացրել տարբեր սցենարներով կանխարգելիչ հարվածները: Նման մարդիկ զգայուն չեն տեղեկատվական ազդանշանների նկատմամբ, որոնք, ըստ անվտանգության մասնագետների, պետք է նվազեցնեին պատերազմին կողմ լինելու դիրքորոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները