Լիբանանը դեմ է ԱՄՆ-ի «դարի գործարքին»

22:45   26 Հունիս 2019    247

Լիբանանի կառավարությունը եւ խորհրդարանը դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագրին:

Խաղաղ գործըթացի ախուժացման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի առաջին փուլը քննարկվում է Բահրեյնում տնտեսական համաժողովին եւ կոչ է անում 50 մլրդ դոլարի չափով ներդրումային հիմնադրամի ստեղծման՝ Պաղեստինի եւ հարեւան արաբական երկրների տնտեսության խթանման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լիբանանի համար հատկացված 6 մլրդ դոլարը երկրում դիտարկվում են որպես խթան պաղեստինցիների մշտական բնակությունն ընդունելու համար, որոնք 1948-ին՝ Իսրայելի ստեղծման պահից, լիբանանցիների շրջանում ապրել են որպես փախստական:

Լիբանանի հիմնական կուսակցությունները դեմ են պաղեստինցիների մշտական բնակեցմանը՝ հիմնականում քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ միջկրոնական հավասարակշռությունը խաթարելու մտավախության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները