Կլիմայի փոփոխությունը պետք է կարմիր գիծ դառնա G20 գագաթնաժողովին. Մակրոն

21:39   26 Հունիս 2019    227

Ֆրանսիան ցանկանում է, որ G20-ի առաջնորդները կլիմայի փոփոխության կապակցությամբ վճռական գործողությունների մասին հայտարարությամբ հանդես գան:

Տոկիոյում այս շաբաթ G20-ի հանդիպման նախաշեմին, որում կլիմայի փոփոխությունը, առեւտրի եւ Իրանի հետ լարվածությանհետ միասին կլինի մի քանի վիճելի հարցերից մեկը, ասել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակնկալվում է, որ G20-ի գագաթնաժողովին գերիշխող կլինի Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային պատերազմը, ինչպես նաեւ մտավախությունը, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության աճը կարող է հանգեցնել պատերազմի:

Սակայն կլիմայի փոփոխությունը նույնպես մարտի դաշտ կդառնա: Վաշինգտոնը, հավանաբար, դեմ հանդես կգա Կլիմայի մասին Փարիզի համաձայանգրի հղումներին, որից մտադիր է դուրս գալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները