Թրամփը լավատեսություն է հայտնել Չինաստանի հետ առեւտրային գործարքի վերաբերյալ

21:53   26 Հունիս 2019    198

Նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել Չինաստանի հետ առեւտրային գործարքի վերաբերյալ:

Նա նշել է, որ գոհ է գործերի ընթացքից, եւ դեռեւս քննարկում է ամբողջ չինական ներմուծման համար մաքսատուրքերի կիրառման հարցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք մի ամբողջ կարողություն ենք ստանում: Անկեղծ ասած՝ դա վատ է Չինաստանի համար, բայց շատ լավ մեզ համար», - նշել է նա:

Թրամփն ընդգծել է Պեկինի հետ գործարքի կնքման կարեւորությունը՝ նշելով, որ մաքսատուրքերը դրական են ազդել ԱՄՆ տնտեսության վրա:

«Ես սակագներին չեմ նայում այնպես ինչպես մյուսները», - ասել է նա՝ նշելով, որ այն ժամանակվանից, ինչ ԱՄՆ-ն 250 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրաքների համար 25 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել, շուկան բարգավաճում է»:

«Նրանք (չինացիները) ինձնից շատ են գործարք ցանկանում», - հավելել է նա:

Այն դեպքում, եթե կողմերը նորից փակուղում հայտնվեն Թրամփը հայտարարել է չինական ներմուծման մնացած 350 մլրդ դոլարի համար մաքսատուրքեր կիրառելու մասին:

Ընդ որում նա նշել է, որ հաջորդ փուլին պատրաստ է այլ ռազմավարություն քննարկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները