ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային ռուսական C-400 համալիրների ձեռք բերման հարցով

09:34   27 Հունիս 2019    264

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Թուրքիան չի ստանա F-35 կործանիչները, եթե ձեռք բերի ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Gazeta.ru-ին, ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի կողմից С-400 համալիրների գնումը համատեղելի չէ F-35 կործանիչների ծրագրի հետ: Վերջինս նշել է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը տեղեկացրել է այդ մասին թուրքական կողմին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ դադարեցնում է թուրք օդաչուների վերապատրաստումը F-35 կործանիչների կառավարման համար, քանի դեռ Թուրքիան չի մտափոխվել ռուսական համալիրների ձեռք բերման հարցում:

Հայտնի է, որ ռուսական համալիրների մատակարարումները մեկնարկելու են հուլիսին, նախատեսվում է մատակարարումն ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները