Բուրյաթիայում Ան-24 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով կան զոհեր ու տուժածներ

10:19   27 Հունիս 2019    365

Հունիսի 27-ի առավոտյան Բուրյաթիայում Ան-24 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով տուժել Է 22 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի բշկական ծառայություններում:

«Ընդամենը այս պահի դրությամբ կա 22 տուժած, նրանցից 15-ին բուժօգնություն Է ցուցաբերվել, եւս յոթ հոգու հոսպիտալացրել են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով զոհվել Է անձնակազմի երկու անդամ: Ընդամենն օդանավում եղել Է 46 մարդ, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամ: Ինչպես հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, օդում խափանվել Է Ան-24 ինքնաթիռի շարժիչներից մեկը, Նիժնեանգարսկում վայրԷջքի ժամանակ ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից:

«Արգելակելիս օդանավը բախվել մաքրիչ կառույցների հետ: Ճեղքելով արգելապատնեշը, ինքնաթիռը բռնկվել Է»,- նշել են ԱԻՆ-ում: Ներկայում հրդեհը մարված Է: Հաջողվել Է փրկել 44 մարդու:




Hayatsk.info

Հեշթեգներ: Բուրյաթիա  


Վերնագիրի այլ պիտակները