Յոթ երկիր լքել է ԵԽԽՎ-ի նիստը՝ Ռուսաստանի պատճառով

10:52   27 Հունիս 2019    258

Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Սլովակիայի պատվիրակությունները որոշել են լքել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը (ԵԽԽՎ)՝ Ռուսաստանի լիազորությունները վերադարձնելու որոշումից հետո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը։

Նշվում է, որ Սլովակիայի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի դեմ քվեարկած պատվիրակության միայն մեկ անդամ՝ Մարտին Պոլյաչիկը վեց ուրիշ երկրի փաստաթուղթ է ստորագրել՝ չնայած այդպիսի լիազորություններ չի ունեցել։ Երկրի պաշտոնական դիրքորոշումը նրա տեսակետի հետ չի համընկնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԵԽԽՎ  


Վերնագիրի այլ պիտակները