Հնդկաստանի արևելքում անձրևների և ամպրոպի հետևանքով 30 մարդ է մահացել

11:32   27 Հունիս 2019    280

Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգում մեկ օրում տեղացած անձրևների և ամպրոպի հետևանքով 30 մարդ է մահացել, տասնյակ քաղաքացիներ տուժել են, հայտնում են տեղի իշխանությունները:

Այդ տվյալների համաձայն՝ շրջանը գրաված անբարենպաստ եղանակը հանգեցրել է մուսոնային անձրևների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավանդաբար՝ անձրևները նահանգում տևում են հունիսից սեպտեմբեր: Մինչ այդ Բիհարում անոմալ տապեր էին, որոնք վերջին շաբաթում խլել էին տասնյակ մարդկանց կյանքեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները