Եղվարդի` անտուն մնացած բնակիչները բողոքում են կառավարության դիմաց

11:40   27 Հունիս 2019    589

Վաղ առավոտից Եղվարդի՝ անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել:

Նրանք մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ Գուրգեն անունով մի տղամարդ 3 օր առաջ գնել է իրենց տան տարածքը և իրենց ծեծելով դուրս հանել տանից:

Բնակիչներն արդեն 3 օր է երեխաների հետ միասին քնում են կառավարության շենքի դիմաց:

«Վարչապետի օգնականը մեզ ասաց, արեք վարձ տամ գնացեք, ապրեք: Դրանից հետո ասաց՝ դուք բոլորդ էլ աշխատում եք գնացեք աշխատեք: Ես 55 հազար փող եմ ստանում, 50 հազար նպաստ, դրանով էս 5 երեխային ո՞նց պահեմ»,- ասում է բնակիչներից մեկը:

Եղվարդցիները պահանջում են հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Եղվարդ  


Վերնագիրի այլ պիտակները