Facebook-ը կարգելի ամերիկացիներին չքվեարկել կոչ անող գովազդը

21:35   12 Հուլիս 2019    379

Facebook-ը կարգելի ամերիկացիներին չքվեարկել կոչ անող գովազդը՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին:

Արգելքը կգործի այս տարվա աշնանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած տարի սոցցանցը ընդլայնեց ընտրողների ճնշման դեմ քաղաքականությունը՝ արգելվեցին գրառումներ, որոնք ապատեղեկատվություն են տարածում քվեարկության մեթոդների, տեղի, ամսաթվի մասին: Այդ կանոնները ներառում են նաեւ վախեցնելու տակտիկայի արգելք, ներառյալ՝ անձնական տվյալների հրապարակում:

Չքվեարկելու դեմ ընկերության նոր քաղաքականությունը մշակման փուլում է: Facebook-ը նշում է, որ նոր քաղաքականությունը կկիրառվի միայն ԱՄՆ-ում և չի ներառի սովորական հաղորդագրությունների վերահսկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները