Ջեֆ Բեզոսը պաշտոնապես ամուրի է դարձել

09:59   06 Հուլիս 2019    430

Ամազոնի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսն ու նրա կինը, Մաքենզին, պաշտոնապես բաժանվել են, հայտնում է Bloomberg- ը:

Ըստ առկա տեղեկությունների՝ անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրվել են դատավորի կողմից, Քինգ շրջանի դատարանում (Վաշինգտոն): Դա տեղի է ունեցել հուլիսի 5-ին:

Մաքենզի Բեզոսը ամուսնալուծությունից հետո ընդգրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում: Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային ցանկում նա զբաղեցնում է 22-րդ տեղը: Նրա անձնական կարողությունը գնահատվում է 36,6 միլիարդ դոլար: Նրա նախկին ամուսինը աշխարհում առաջատարն է 114 միլիարդ դոլարի զուտ շահույթով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՋեֆԲեզոս  


Վերնագիրի այլ պիտակները