ԱՄՆ-ն սկսել է նավթ մատակարարել Ուկրաինային

12:50   08 Հուլիս 2019    571

Օդեսայի նավահանգստում սկսել են բեռնաթափել առաջին խմբաքանակը այն նավթի, որը բերվել է ԱՄՆ-ից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ Wisdom Venture լցանավը, որը հանդես է գալիս Հոնգկոնգի դրոշի ներքո, ԱՄՆ-ից Ուկրաինա է տեղափոխել 75 հազար տոննա նավթ։

Բեռնաթափումը կտեւի 36 ժամ։ Հաղորդվում է, որ մատակարարված հումքը կուղարկվի Կրեմենչուգսկի նավթավերամշակման գործարան։ Bakken տեսակի նավթով բեռնված հաջորդ լցանավը կարող է հասնել Օդեսա արդեն օգոստոս ամսին։ Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական սանկցիոն քաղաքականության հետեւանքով, Ռուսաստանը ամբողջովին արգելել է նավթի մատակարարումը դեպի Ուկրաինա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները