Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմը Հոլիվուդում մրցանակ է ստացել

09:56   10 Հուլիս 2019    337

«Սև այգիներ. Ադրբեջանի և Հայաստանի պատերազմները» վավերագրական ֆիլմը Հոլիվուդի միջազգային կինոփառատոնում հաղթել է 4 անվանակարգերում, ինչպես նաև արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հոլիվուդում՝ հաջորդ տարվա հունվարի 25-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թուրքական «TRT World» անգլիալեզու հեռուստաալիքի նկարահանած 26 րոպեանոց ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների և հետևանքների, ինչպես նաև Խոջալուի ցեղասպանության մասին: Ֆիլմը էկրան է դուրս եկել ընթացիկ տարվա փետրվարի 26-ին:

Նկարահանումները հիմնականում իրականացվել են Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում: Ֆիլմում տեղ են գտել Խոջալուի ցեղասպանությունից մազապուրծ եղած բնակիչների, փախստականների և հարկադրաբար տեղահանվածների, զինծառայողների և պաշտոնատար անձանց հետ հարցազրույցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները