Ադրբեջանում տեղադրվելու է Սալմանովի հուշարձանը, ով նավթ է հայտնաբերել Արևմտյան Սիբիրում

21:45   09 Հուլիս 2019    258

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել՝ երկրաբան Ֆարման Սալմանովի հիշատակը հավերժացնելու մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է երկրի ղեկավարի կայքը:

Փաստաթուղթը նախատեսում է՝ Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանի երկու լավագույն ուսանողներին՝ «Ֆարման Սալմանովի անվան կրթաթոշակի» սահմանումը:

Բացի դրանից, Շամքիր քաղաքում (Ադրբեջանի արևմուտք) տեղադրվելու է Սալմանովի հուշարձանը, ինչպես նաև նրա անունը տրվելու է այն դպրոցին, որտեղ նա սովորել է:

Նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել դրա հետ կապված հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները