Բաքվում կհանդիպեն Գերասիմովը եւ Թոդ Ուելթորսեմը

12:47   10 Հուլիս 2019    443

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքը տեղեկացնում է, որ մոտ ապագայում ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովը Բաքվում կհանդիպի Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զորքերի գլխավոր հրամանատար Թոդ Ուելթորսեմի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդեն երկրորդ անգամ է, որ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն նման ձեւաչափի խորհրդատվություններ են անցկացնում Բաքվում:

ՌԴ պաշտպանության նախարարության կայքը նաեւ հայտնում է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը բանակցություններ կվարի նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Գերասիմով  


Վերնագիրի այլ պիտակները