«Վրաստանի ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն զարգացնել տնտեսությունը». Սաակաշվիլի

17:02   10 Հուլիս 2019    280

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանի գործող իշխանություններն ի վիճակի չեն զարգացնել տնտեսությունը, և նրանց է մեղավոր համարել ռուսական շուկային նախապատվություն տալու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանը 2012 թվականին շատ մոտ է եղել ազատ առևտրի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի կնքմանը, սակայն Վրաստանի ներկայիս իշխանությունները դիտավորյալ իր սկսած գործն ավարտին չեն հացրել:

«Եթե այդ պայմանագիրը կնքված լիներ, Վրաստանում ոչ ոք չէր մտածի իր ապրանքը Ռուսաստան տանելու մասին: Ավելին, նման համաձայնագրի առկայության դեպքում Վրաստան ապրանքներ կմտցվեին ամբողջ տարածաշրջանից, որպեսզի դրանք արտահանվեին Միացյալ Նահանգներ: Վրաստանն այսօր գրեթե չի օգտագործել Եվրամիության քվոտաները, քանի որ դրա վրա ոչ ոք չի աշխատում»,- գրել է Սաակաշվիլին:

Ըստ նրա՝ Վրաստանի ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն զարգացնել տնտեսությունը, ուստի «այսօր անհրաժեշտ է ամբողջ հասարակության համախմբումը, որպեսզի խաղաղ ճանապարհով նրանց հանգստի ուղարկեն»։

«Այս իշխանությունները՝ օլիգարխ Իվանիշվիլիի գլխավորությամբ, տանուլ կտան ցանկացած ընտրություն»,-հայտարարել է նախկին նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները