Պուտինը կերակրել է իր փոքրիկ անվանակցին

18:14   10 Հուլիս 2019    184

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Եկատերինբուրգ քաղաքում հանդիպել է Սիրոպյատովների բազմանդամ ընտանիքի հետ, որոնց հետ ծանոթացել էր այս տարվա մայիսին՝ «Ծնողական փառք» շքանշանի հանձնման արարողության ժամանակ, հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը:

Սվերդլովսկի մարզից Մաքսիմ և Լիլիա ամուսինները 9 երեխա ունեն: Ամենափոքրը, որն, ի դեպ, Պուտինի անվանակիցն է, օրերս արել է իր առաջին քայլերը: Պուտինը փոքրիկ Վովային թխուկ է հյուրասիրել, որը երեխան հաճույքով կերել է:

«Ես կարծում էի՝ թուղթը կուտի»,- կատակել է նախագահը: Պուտինը երեխայի ծնողների հետ թեյախմության ժամանակ խոսել է նրանց նոր բնակարանի, տեղափոխության մասին: Մինչ այս, Սիրոպյատովների բազմանդամ ընտանիքն ապրել է Կրասնոուֆիմսկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները