Սաակաշվիլին ընդհարվել է ընդդիմախոսների հետ և կոտրել թոշակառու կնոջ ձեռքը

18:47   10 Հուլիս 2019    216

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կոտրել է Օդեսայի տարեց բնակչուհու ձեռքը, գրում է odessitua.com-ը:

Սաակաշվիլին և նրա կողմնակիցներն Օդեսա էին այցելել՝ բողոքելու դատարանում քաղաքապետ Գենադի Տրուխանովի դեմ առաջադրված մեղադրանքների չեղարկման դեմ. վերջինս մեղադրվում էր «Կրայան» նախկին գործարանի շենքի անօրինական գնման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի համաձայն՝ քաղաքական գործիչը փորձել է անկարգություններ հրահրել դատարանի շենքում, որի ժամանակ էլ նա հարվածել է թոշակառու կնոջն ու կոտրել նրա ձեռքը: Քաղաքական գործիչն իր Facebook-ի էջում մեկնաբանել է կատարվածը:

«Այդ կինը մեր հետևից դուրս վազեց դատարանից՝ բղավելով տրուխանովյան կարգախոսներ, և պահանջեց, ինչպես մյուս վճարված տրուխանովականները, որ հեռանանք Օդեսայից: Ընդ որում՝ շատ ագրեսիվ երկու ձեռքերը թափահարելով, որոնք բոլորովին կոտրվածի տեսք չունեին»,-գրել է նա:

Ավելի վաղ Սաակաշվիլին Գենադի Տրուխանովին և նրա աջակիցներին մեղադրել էր կոռուպցիայի համար և նրանց սպառնացել էր «հակակոռուպցիոն հատուկ ջոկատներով»։ Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետ է եղել 2015-ի մայիսից մինչև 2016-ի նոյեմբեր։ 2017 թվականին քաղաքական գործիչը հայտարարել էր Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները