ՌԴ-ում «վերակենդանացնում» են Ստալինին. Guardian

19:21   10 Հուլիս 2019    258

Ռուսաստանում սկսվել է շեշտվել Ստալինի իմիջը, որպես ուժեղ, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի հասած և ԽՍՀՄ-ը գերտերություն դարձրած լիդերի:

Այդ մասին բրիտանական Guardian թերթում գրել է Ռուսաստանի «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Իրինա Շերբակովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ պարբերականի՝ կարծես ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձած մարդկանց պատմությունը դուրս է եկել մարդկանց հիշողությույնից: Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ այժմ Ռուսաստանում շատերի մոտ Սառը պատերազմի ավարտը, Արևելյան Եվրոպայի ազատագրումը, Բեռլինի պատի անկումը դիտվում է որպես պարտություն:

Շերբակովան գրում է, որ Ստալինի կերպարի առաջ մղումը նշանակում է, որ Ռուսաստանը չգիտի, թե ինչպիսին պետք է լինի իր ապագան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստալին   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները