Կասկածելի տուփ է հայտնաբերվել Պուտինի ուղեկցող ավտոշարասյան ճանապարհին

19:56   10 Հուլիս 2019    217

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում Վլադիմիր Պուտինին ուղեկցող ավտոշարասյան ճանապարհին հայտնաբերվել է կասկածելի տուփ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այն հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները, որից հետո արդեն ոստիկաններին միացել են հատուկ նշանակության ջոկատայինները։

Տուփի հայտնաբերումից 15 րոպե անց այդ տեղով անցել է նախագահական շարասյունը։ Ավելի ուշ տեղի իրավապահները տարածել էին հայտարարություն, ըստ որի՝ որեւէ վտանգավոր բան տուփում չի եղել։ Այս մասին հայտնում է URA.RU-ն։

Հիշեցնենք, որ Պուտինը Եկատերինբուրգ մեկնել էր նախօրեին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները