Հարցաքննվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը

17:54   10 Հուլիս 2019    280

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Բրազիլիայի գործով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Օլանդը հարցաքննվել է 2014 թվականին Բրազիլիայի կողմից շվդական Gripen կործանիչը գնելու գործարքի համար, որում կան կոռուպցիոն տարրեր։

Այս գործարքի մեջ եղել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինիասուս դա Սիլվան։ Նշվում է նաև, որ ֆրանսիական ոստիկանությունը փորձել է հարցաքննել նաև Ֆրանսիայի մեկ այլ նախկին նախագահ՝ Նիկոլա Սարկոզիին, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալուց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսուա-Օլանդ  


Վերնագիրի այլ պիտակները