Նախագահը հանդիպել է ՌԴ-ի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ

17:00   10 Հուլիս 2019    443

Հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը, ով Բաքու է ժամանել ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ հանդիպելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, հանդիպմանը նշվել է Բաքվում միջազգային մակարդակով պարբերաբար անցկացվող հանդիպումների կարևորությունը:

Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում:

Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ   Վալերի-Գերասիմով  


Վերնագիրի այլ պիտակները