Իլհամ Ալիևը և Թոդ Ուոլթերսը քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը

17:17   10 Հուլիս 2019    370

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի Բաքվում հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության վերաբերյալ հարցեր:

«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը, Ադրբեջանի ներդրած ավանդը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մեջ», - ասված է երկրի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուոլթերսը Բաքու է ժամանել ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները