ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային գործարքի խախտումը «շորթման փորձ» է

20:35   10 Հուլիս 2019    199

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային գործարքի խախտումը «շորթման փորձ» է եւ Թեհրանին զգուշացրել է, որ ինքն իրեն մեկուսացնում է։

«Իրանը հիմքեր չունի իր միջուկային ծրագրի ընդլայնման համար, եւ այդ գործողությունները ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրությունից միջոցներ շորթելու կոպիտ եւ թափանցիկ փորձ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իրանին կոչ ենք անում հրաժարվել այդ քայլերից։ Միացյալ Նահանգները հստակ հասկացնել է տվել, որ բաց է առանց նախապայմանների բանակցությունների համար եւ որ Իրանին իրավիճակի լիարժեք կարգավորման հնարավորություն է առաջարկում»,- ասվում է ԱՄՆ հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները