Volkswagen-ը պաշտոնապես դադարեցրել է «Beetle»-ի արտադրությունը

22:35   10 Հուլիս 2019    253

Volkswagen-ը դադարեցրել է լեգենդար Volkswagen Beetle-ի արտադրությունը, որը հայտնի է որպես «բզեզ»:

Չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, վերջին մեքենան դուրս է եկել մեքսիկական Պուեբլա քաղաքի գործարանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Volkswagen Beetle-ը շուկայում հայտնվել է անցյալ դարի 30-ականներին: Այն ստեղծվել է Ֆերդինանդ Պորշեի կողմից Ադոլֆ Հիտլերի հանձնարարությամբ:

Ավտոմեքենան պետք է զբաղեցներ «ժողովրդական» ավտոմեքենայի բյուջետային ցուցանիշը, ինչպես ԱՄՆ-ում Ford T-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները