Պակիստանում ինը մարդ Է զոհվել մարդատար եւ ապրանքատար գնացքների բախման հետեւանքով. Geo.tv

10:14   11 Հուլիս 2019    283

Առնվազն ինը մարդ Է զոհվել, եւս 67-ը՝ վիրավորվել Պակիստանի հյուսիս - արեւելքի Փենջաբի նահանգում մարդատար եւ ապրանքատար գնացքների բախման հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է Geo.tv հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նրանց տեղեկատվությամբ՝ մարդատար գնացքը լրիվ ընթացքով բախվել Է կանգնած ապրանքատար գնացքին Ռահիմ Յար Խան քաղաքում: Նշվում Է, որ մարդկանց փոխադրող շարժակազն ընթացել Է ոչ իր ուղիով:

Տուժածների, որոնց մեջ կա 11 երեխա, առողջական վիճակի մասին տեղեկատվություն չի բերվում, նրանց տեղափոխում են մերձակա հիվանդանոցներ: Պատահարի այլ մանրամասներ չեն ճշտվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները