Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավ փորձել է կանգնեցնել բրիտանական լցանավը. CNN

10:21   11 Հուլիս 2019    227

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN »-ին, Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավ փորձել է կանգնեցնել բրիտանական լցանավը:

Աղբյուրի համաձայն՝ բրիտանական նավն իրանական կողմից հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ դուրս է եկել Պարսից ծոցից և ուղևորվել դեպի Հորմուզի նեղուց:

Նախնական տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները հետապնդելով հասել են նավին՝ հրամայելով փոխել ուղղությունը: Դրան ի պատասխան բրիտանական կողմը պահանջել է, որ իրանական ուժերը չխանգարեն իրենց, բանավոր նախազգուշացում է հնչեցրել և դեպի իրանական լցանավն ուղղված զենք ցուցադրել:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ամերիկյան կողմն ունի միջադեպի տեսագրությունը: Այն արվել է այդ պահին նեղուցի վրայով թռչող ինքնաթիռից:

Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձինք հաստատել են, որ իրենց լցանավն այդ շրջանում է գտնվել՝ հայտարարելով, որ այն «ծովում անվտանգության ապահովման» դեր է կատարել:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է շտապ արձագանքի իրանական նավերի գործողություններին, այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը: Նրա խոսքով՝ իրանական կողմը սպառնալիք է ստեղծում նավագնացության համար, ինչպես նաև սկսում է ազդել համաշխարհային տնտեսության վրա, հետևաբար «հարկավոր է միջոցներ ձեռնարկել դրա դեմ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հորմուզ  


Վերնագիրի այլ պիտակները