ՄԱԳԱՏԷ-ի նիստն ԱՄՆ-ին անհրաժեշտ արդյունքներ չբերեց. Աբադի

10:48   11 Հուլիս 2019    236

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ցանկալի արդյունքների չի հասել Ատոմային Էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի հատուկ նստաշրջանում իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) այմանների կատարման հարցով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը:

Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում Էր արտահերթ նիստ հրավիրել Իրանի կողմից ԳՀՀՊ-ի կատարման հարցի վերաբերյալ, սակյան երկրների մեծ մասը չի պաշտպանել այդ առաջարկությունը:

«Երկրները միահամուռ կերով դատապարտել են ԱՄՆ-ի դուրս գալը ԳՀՀՊ-ից եւ նշել, որ նման հանդիպումը վայր չԷ համաձայնագրի դրույթների քննարկման համար: Այդ հարցը պետք Է լուծվի «5+1» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ + Գերմաիա -ծանոթ. խմբ.) խմբի նիստում»,- պարզաբանել Է նա:

Իրանի ներկայացուցիչը նաեւ հայտարարել Է, որ «ԱՄՆ-ը հատուկ նստաշրջանում հայտնվել Է մեկուսացման մեջ եւ չի կարողացել ստանալ այն, ինչին ձգտել Է»:

«Միացյալ Նահանգները մտադրվել Էր այս հանդիպումն օգտագործել իր քաղաքական շահերն առաջ տանելու, Իրանին հակազդելու համար, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց»,- ասել Է Քազեմ Ղարիբ Աբադին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԳԱՏԷ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները