Իլհամ Ալիևը նրբանկատորեն է վերաբերվում ժողովրդի խնդիրներին և դա պահանջում է բոլոր պաշտոնյաներից. Վարչապետ

11:05   11 Հուլիս 2019    798

«Նոր ժամանակի պահանջներին համապատասխան հարստացնելով համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կառավարման ավանդույթները՝ նախագահ Իլհամ Ալիեւը նրբանկատորեն է վերաբերվում ժողովրդի խնդիրներին ու ցանկություններին և դա պահանջում է բոլոր պաշտոնյաներից»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը:

Նա նշել է, որ պետության ղեկավարի համար, ով իր գործունեության մեջ ապավինում է ժողովրդին՝ մեծ պատիվ է ծառայել մարդկանց.

«Նախագահը, ով հայտարարել է. «Իմ աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի ծառայել ժողովրդին, որը ես անում եմ և կշարունակեմ անել: Ես ամեն ինչում ապավինում եմ ժողովրդին: Եթե մեր նախաձեռնությունները չաջակցվեին ժողովրդի կողմից, ապա այս ամենը անհնար կլիներ անել», անհրաժեշտ է համարում կառավարման և գործունեության ոլորտում նորարարությունների ներդնումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները