Ռոհանին, Պուտինը և Էրդողանը կհանդիպեն օգոստոսին

11:37   11 Հուլիս 2019    256

Եռակողմ ձեւաչափով` Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա օգոստոսին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի` Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը:

«Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը նախատեսված է օգոստոսի սկզբին: Այն տեղի կունենայ Նուր Սուլթանում՝ Աստանայի խորհրդաժողովից հետո»,- ասել է Բոգդանովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանին   Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները