Լոնդոնը հավաստել Է Որմզդի նեղուցում բրիտանական նավը կանգնեցնելու՝ Թեհրանի փորձը

12:15   11 Հուլիս 2019    236

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հավաստել Է, որ իրանական կատերները փորձել են կանգնեցնել բրիտանական առեւտրական նավը Որմզդի նեղուցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունը:

«Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Montrose ֆրեգատը հարկադրված Է եղել տեղ բռնել իրանական նավերի եւ British Heritage առեւտրական նավի միջեւ եւ անել բանավոր նախազգուշացում, որից հետո նրանք հետ են դարձել»,- հաղորդել են իշխանությունները: Ինչպես նշել են գերատեսչությունում, միջադեպին մասնակցել են իրանական երեք, այլ ոչ թե հինգ կատրեներ:

Հուլիսի 10-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուներ, հաղորդել Էր, որ հինգ կատերներ, որոնք կարող Էին պատականել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր), փորձել են կանգնեցնել բրիտանական լցանավը Որմզդի նեղուցում:

Վերջին երկու ամսում մի քանի նավթատար լցանավեր են հարձակման ենթակվել Պարսից ծոցի տարածաշրջանում: ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ մեղադրում են Իրանին, որը ժխտում Է այդ մեղադրանքները: Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերը խոցել են մի ամերիկյան անօդաչու՝ մեղադրելով, որ այն խախտել Է երկրի օդային տարածությունը, ինչը լարվածության հերթական շրջափուլի Է հանգեցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները