Հունաստանում փոթորիկը 6 զբոսաշրջիկի մահվան պատճառ է դարձել

12:38   11 Հուլիս 2019    237

Հունաստանի Հալկիդիկի շրջանում ուժեղ փոթորկի հետևանքով մահացել է 6 մարդ, տասնյակ մարդիկ են տուժել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ մահացածների թվում են Չեխիայից, Ռումինիայից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներ:

Չեխ ամուսնական զույգը մահացել է, երբ քամին քշել է նրանց թրեյլերը, իսկ Ռումինիայի կին քաղաքացին իր 8-ամյա որդու հետ մահացել է Նեա-Պլագիա փոքր քաղաքում գտնվող ռեստորանի տանիքի փլուզման պատճառով:

Առնվազն 2-ն էլ՝ հայր և որդի, մահացել են Նեո-Պոտիդե քաղաքում ծառի տապալման հետևանքով:

Շուրջ 70 մարդ է տուժել, նրանց օգնություն է ցուցաբերվել հիվանդանոցներում, մեծ մասն ունեն կոտրվածքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները