Իլհամ Ալիևը շնորհավորել է Մոնղոլիայի նախագահին

13:00   11 Հուլիս 2019    851

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մոնղոլիայի նախագահ Հալթմաագիյն Բատուլգուին:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքին, շնորհավորանքում ասում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Իմ անունից և Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի անունից Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին հղում եմ իմ սրտագին շնորհավորանքները՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ:

Համոզված եմ, որ ադրբեջանա-մոնղոլական կապերը, մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ և ընդլայնվել, ի շահ երկու ժողովուրդների:

Այս ուրախալի օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ ձեր գործունեության մեջ իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ մշտական խաղաղություն և բարեկեցություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները