Աթամբաևն իր դեմ տարվող հետաքննության շրջանակում երկրորդ անգամ հարցաքննության չի ներկայացել

14:24   11 Հուլիս 2019    254

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն արդեն երկրորդ անգամ չի ներկայացել երկրի ներքին գործերի նախարարությունում հարցաքննությանը, գրում է Hayatsk.info-ն` նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևին հղումով:

Երեկ ՆԳՆ-ն Աթամբաևին հարցաքննության նպատակով կրկին ծանուցում էր ուղարկել. վերջինիս խնդրվում էր վկայություն տալ նրա կողմից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի կերպով ազատ արձակելու գործի շրջանակում:

«Այդպիսի ծանուցումներ դեռ շատ կստացվեն, սակայն Ալմազբեկ Շարշենովիչը ՆԳՆ չի ներկայանա: Նա անձեռնմխելիություն և պետական պաշտպանություն ունի, և եթե փորձեն նրան հարկադրաբար հարցաքննության տանել, դա օրենքի խախտում կլինի»,- ասել է նախկին նախագահի փաստաբանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան   Աթամբաև  


Վերնագիրի այլ պիտակները