ԱՄՆ-ը հուլիսի 14-ին կսկսի անօրինական միգրանտների ձերբականումները՝ նրանց արտաքսման համար. NYT

14:33   11 Հուլիս 2019    274

ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 14-ից կսկսեն շրջայցեր կատարել երկրից անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նպատակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 14-ին այդ մասին հաղորդել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ներքին անվտանգության նախարարության աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները պլանավորում են սկզբնական փուլում ձերբակալել առնվազն 2 հազար մարդու: Շրջայցերը կկատարվեն հիմնականում երկրի 10 խոշորագույն քաղաքներում:

Ըստ որում թերթի աղբյուրները կասկածում են նման քայլերի արդյունավետությեան հարցում: Նրանց խոսքով՝ պատրաստվող զանգվածային ձերբակալումների մասին տեղեկատվությունն արդեն տարածվել Է անօրինական միգրանտների շրջանում, որոնք «իրազեկված են, որ դաշային ծառայության աշխատակիցները չեն կարող մտնել տուն առանց կենվորների թույլտվության, նույնիսկ եթե նրանք անօրինականորեն են գտնվում երկրի տարածքում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները