Ամերիկացի զինվորականները կարծումե են, որ հյուսիսկորեական «Հվանսոն-15» հրթիռները կարող են հասել ԱՄՆ

14:49   11 Հուլիս 2019    271

Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը կարծում Է, որ հյուսիսկորեական «Հվանսոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) կարող Է հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին:

Ինչպես հուլիսի 11-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը, ամերիկացի զինվորականների այս գնահատումը բովանդակում Է "2019 Strategic Digest" տարեկան հանդեսը՝ ՄԱԿ-ի ուժերի հրամանատարության, Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության եւ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի միացյալ ուժերի հրամանատարության հրատարակությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հվանսոն-15» ՄԲՀ-ն կարող Է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային մասի տարածքի ցանկացած կետի»,- ասված Է հրապարակման մեջ: ԿԺԴՀ-ն նաեւ ունի ՄԲՀ-երի երկու այլ համալիրներ. «Հվանսոն-13»-ը՝ 5,5 հազար կիլոմետր հեռահարությամբ եւ «Հվանսոն-14»-ը, որի թռիչքի առավելագույն հեռվությունը կազմում Է 12,87 հազար կիլոմետր, հավելել Է հրատարակությունը:

2017 թվականի նոյեմբերին Փհենյանը փորձարկել Է «Հվանսոն-15» նոր տիպի հրթիռը, որը բարձրացել Է 4475 կիլոմետր եւ հաղթահարել 940 կիլոմետր հեռավորություն:

Արձակման արդյունքներով ԿԺԴՀ-ն հայտարարել Է, որ «Հվանսոն-15» հրթիռը կարող Է միջուկային մարտագլխիկ կրել, իսկ դրա հասանելիության գոտում Է գտնվում ԱՄՆ-ի ամբողջ տարածքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները