ՌԴ-ում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է Կենսաթոշակային հիմնադրամի փոխնախագահը

15:29   11 Հուլիս 2019    280

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Коммерсантъ»-ին, Ռուսաստանում կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Կենսաթոշակային հիմնադրամի փոխնախագահ Ալեքսեյ Իվանովը:

Ձերբակալության լուրն ավելի ուշ հաստատել է հիմնադրամի նախագահ Անտոն Դրոզդովը:

Tadviser հարթակի աղբյուրներից մեկի խոսքով՝ Իվանովին ձերբակալել են Կենսաթոշակային հիմնադրամի սոցիալական ապահովության միասնական պետական տեղեկատվական համակարգի զարգացման համար տենդեր հայտարարելուց առաջ, ընդ որում՝ տենդերի գումարը կարող էր մոտ 1,5 մլրդ ռուբլի կազմել:

Հայտնի է, որ Իվանովը ՌԴ Կենսաթոշակային հիմնադրամում աշխատում է 2016թ.-ից, իսկ փոխնախագահի պաշտոնում նշանակվել է 2017թ.-ին: Նա մասնավորապես զբաղվում է ՏՏ ենթակառուցվածքների զարգացմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները