ԵԽ-ն ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում ֆոն դեր Լյայենի նշանակման համար կքվեարկի հուլիսի 16-ին

15:37   11 Հուլիս 2019    227

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակման համար կքվեարկեն հուլիսի 16-ին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանում:

Հուլիսի 11-ին այդ մասին հայտնել Է Եվրախորհրդարանի մի ներկայացուցիչ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում տիկին ֆոն դեր Լյայենի թեկնածության շուրջը քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 16-ին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանում»,- ասել Է նա:

Հաստատման դեպքում ֆոն դեր Լյայենը պետք Է անհապաղ ձեռնամուխ լինի 2019 – 2024 թվականների Եվրահանձնաժողովի նոր կազմի ձեւավորմանը: Եվրակոմիսարների պաշտոնների համար մեկական թեկնածու պետք Է ներկայացնի Եվրամիության 28 երկրներից յուրաքանչյուրը, այնուհետեւ ԵՀ-ի ղեկավարը նրանց միջեւ կբաշխի պաշտնները: Դրանից հետո Եվրահանձնաժողովի լրիվ կազմը պետք Է Եվրախորհրդարանի կողմից հաստատվի աշնան սկզբին, որպեսզի նոյեմբերի 1-ից ձեռնմուխ լինի աշխատանքի:

Գերմանիայի պաշտպանության նախարարի թեկնածությունը Եվրամիության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում առաջադրվել Է ԵՄ-ի հունիսի 30-ից հուլիսի 2-ը կայացած գագանթնաժողովում՝ որպես փոխզիջումային տարբերակ Միության պետությունների ղեկավարների միջեւ լարված քաննակումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԽ  


Վերնագիրի այլ պիտակները