Ռոհանին բարձրաձայնել է ԱՄՆ հետ բանակցությունների նախապայմանները

16:37   11 Հուլիս 2019    228

Վաշինգտոնը պետք է ներողություն խնդրի իրանցի ժողովրդից եւ չեղյալ հայտարարի իր սանկցիաները, եթե ցանկանում է բանակցություններ Թեհրանի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Նախագահ Ռոհանին մասնավորապես ասել է․ «Եթե նրանք մտածում են, որ բանակցությունները ելք է ստեղծված իրավիճակից, ապա նրանք պետք է չեղյալ հայտարարեն սանկցիաները եւ վերադառնան իրենց հանձնառությունների կատարմանը։

Եթե անկեղծ եք այն բանում, ինչ ասում եք, ապա պետք է չեղյալ հայտարարեք բոլոր սանկցիաները եւ ներողություն խնդրեք իրանցի ժողովրդից՝ սխալ գործողությունների համար, որ ձեռնարկել եք»։ Նշենք, որ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների՝ ստեղծված գերլարված իրավիճակը հարթելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները